ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՁԵՎ
Սերբիայի Հանրապետության
տարածքային ամբողջականության և սահմանադրության
պաշտպանության մասին

 

-Հիշեցնելով երկրում և երկրից դուրս բնակվող սերբ ժողովրդին և Սերբիայի բոլոր
քաղաքացիներին, ինչպես նաև միջազգային կարևոր հանձնակատարներին Ազգային
ժողովի կողմից ընդունված մի շարք բանաձևերի մասին, որոնցով հաստատվում է
Սերբիայի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջա-
կանությունը՝ ներառյալ այդ տարածքում Կոսովոյի և Մետոխիայի երկրամասը,
այնպես ինչպես նշված է Սերբիայի Հանրապետության սահմանադրության մեջ և
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդի 1244 բանա-
ձևում:

-Հաշվի առնելով անցած ժամանակահատվածում պետական մարմինների կողմից
իրականացված քայլերի հետևանքով ստեղծված իրական վտանգը և, հատկապես,
Հանրապետության նախագահի, ինչպես նաև Կառավարության անդամների կողմից
արված հայտարարությունները այն մասին, որ Կոսովոյի ալբանացիների հետ
բանակցությունների ընթացքում, Եվրոմիության հովանու ներքո, կստորագրվի
«Հարաբերությունների կարգավորման մասին» համաձայնագիր կամ փաստաթուղթ՝
այսպես կոչված «Կոսովոյի» անջատողական իշխանությունների հետ, որը որպես
1999 թվականի պատերազմի ավարտի ակտ, կունենա միջազգային «խաղաղության
պայմանագրի» ուժ, որով Սերբիայի Հանրապետությունը, անուղղակիորեն կամ
ուղղակիորեն, պաշտոնապես պիտի վավերացներ և ճանաչեր «Կոսովոյի Հանրապե-
տությունը» և այդ երկրամասը անջատվեր Սերբիայից:

-Ի գիտություն միջազգային բոլոր հանձնակատարների, Սերբիայի Հանրապետու-
թյունը, սերբ ժողովուրդը և նրա բոլոր քաղաքացիները, ընդունելով ՄԱԿ-ի
կանոնադրությունը, բազմաթիվ վավեր բանաձևերը, հայտարարությունները և
միջազգային կոնվենցիաները, ԵԱՀԽ-ի` 1975 թվականի Հելսինկիի Եզրափակիչ
ակտը և սեփական սահմանադրությունը, իրավունք ունեն և պարտավոր են օրի-
նական և միջազգայնորեն ընդունված միջոցներով հակադրվելու վերոհիշյալին՝
նկատի առնելով մշտապես զարգացող իրադարձությունները:

-Պատրաստակամություն հայտնելով ներկա իրավիճակում՝ մասնավորապես
«Բրյուսելի համաձայնագրի» և 2013 թվականից սկսած դրա հետ կապված
փաստաթղթերի ստորագրմանը, ինչպես նաև նկատի առնելով 2013 թվականից առաջ
ստորագրված և գործնականում կիրառված մյուս պայմանագրերը և համաձայ-
նագրերը, որով սպառնալիքի տակ է դրվում Սերբիայի Հանրապետության տարած-
քային ամբողջականությանը՝ նպաստելով խաղաղ և համաձայնեցված այս հարցի
լուծմանը միջազգային իրավունքների սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի 1244
բանաձևի և սեփական Սահմանադրության հիման վրա, իսկ դա «էական ինքնա-
վարություն» կամ «ինքնակառավարում» է Կոսովոյի և Մետոխիայի երկրամասի
տարածքում՝ Սերբիայի Հանրապետության շրջանակում, և ոչ «հանրապետություն»
այսինքն «անկախ պետություն» կամ վարչական կառավարման ցանկացած ձև, որը
կունենար պետության կամ անկախության մասնակի կամ ամբողջական
հատկանիշներ:

-Ակնկալելով Սերբիայի Հանրապետության պետական մարմիններից, առանց որևէ
առարկության և առանց որոնելու այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝
Եվրոպական ինտեգրումը, տարածաշրջանային համագործակցությունը, խաղաղա-
սիրական քաղաքականությունը, տնտեսական զարգացումը, ներդրումներ և այլն,
ինչպես նաև տեղի չտալով աշխարհի տարբեր ուժերի, կազմակերպությունների կամ
ազդեցիկ անհատների ճնշումներին, որոնք խիստ արգելված են ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի 1965 թվականի 2131 բանաձևով, ձեռնարկեն համապատասխան պետա-
կան միջոցներ և ապահովեն ազատություն և հավասարություն բոլոր քաղաքացիների
համար, ինչպես նաև ապահովեն` միջազգայնորեն ճանաչված սահմաններում
Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

-Սերբ ժողովուրդը և Սերբիայի քաղաքացիները, պաշտպանելով պատիվն ու արժա-
նապատվությունը, պատմական արժեքները, Կոսովոյի ու Մետոխիայի երկրամասում
իրենց հոգևոր սրբավայրերը և պետականաշինության չափանիշները, որոնք ամրա-
գրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ինչպես նաև գործող բանաձևերով, հայտա-
րարություններով և կոնվենցիաներով, ունեն լիակատար գերակայություն ինչպես
միջազգային հարաբերությունների, այնպես էլ Եվրոպական միության անդամ
պետությունների ներքին օրենսդրությունների վրա, որոնցով կարգավորվում է
խաղաղությունը և անվտանգությունը աշխարհում, ինչպես նաև միջպետական
սահմանների հարգումը։ Վաղ և ոչ վաղ անցյալում խաղաղության մասին բազում
պայմանագրերով ամրագրված միջազգային չափորոշիչները հիշեցնում են, որ
Սերբիայի Հանրապետության պարագայում այդ իրավունքները` կապված Կոսովոյի
ու Մետոխիայի հետ, երաշխավորված են խաղաղության մասին պայմանագրերով և
համաձայնագրերով` սկսած 1912 թվականից ի վեր, ընդհուպ մինչև Կումանովոյի`
1999 թվականի ռազմատեխնիկական համաձայնագիրը և 1244 բանաձևը, որպես
«պատերազմող կողմերի հրադադարի համաձայնության» փաստաթուղթ, որոնցով
միջազգային գործադիրների և գերտերությունների կողմից հաստատվեց, որ Կոսովո և
Մետոխիայի տարածքը անքակտելիորեն և մշտապես պատկանում է Սերբիայի
Հանրապետությանը:

-Եզրակացնելով, որ քաղաքական կուսակցությունները, տարբեր շարժումները և
քաղաքացիական կազմակերպությունները, որոնց դերը քաղաքացիների քաղա-
քական կամքի ժողովրդավարական ձևավորումն է և պետության կողմից նրանց
շահերը ներկայացնելը, բավարար չեն կամ լիովին պասիվ են և հաճախ սխալ և ոչ
համարժեք քաղաքական քայլեր են թույլ տալիս Սերբիայի Հանրապետության
տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում: Այդ առնչությամբ,
շահույթ ակնկալելու նպատակով, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում
ընտրություններին, քվեարկում, լեգիտիմություն և օրինականություն տալիս քաղա-
քական վճռական ուժ ներկայացնող կուսակցությունների կոալիցիոն իշխանությանը,
որը քաղաքացիներից հակասահմանադրորեն յուրացրել է ինքնիշխանությունը` ի
հեճուկս 1244 բանաձևի և Սահամանդրության, միջագգային հարաբերություններում
ենթակայության պայմաններում, բանակցություններ է վարում անջատողական
իշխանությունների հետ նպատակ ունենալով կարգավորել հարաբերությունները
այսպիսի կոչված «Կոսովոյի» հետ:

Նկատի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով Սերբիայի Հանրապետության
սահամանդրության 2-րդ հոդվածը, ըստ որի «ինքնիշխանությունը տերը քաղա-
քացիներն են», որը կարող է իրականացվել սահամանդրությամբ` «ժողովրդական
նախաձեռնություն» անվանումով, ինչպես նաև ըստ Սերբիայի Հանրապետության 56-
րդ հոդվածի, որով հնարավորություն է տրված «դիմում-խնդրանքների և այլ առա-
ջարկությունների» իրականացումը, երկրում և երկրից դուրս բնակվող սերբ ժողո-
վուրդը միասնականորեն, Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ
հավասարապես, 2018 թվականի գարնանը հռչակում է

 

                              ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականության և
           սահմանադրական կարգի պաշտպանության մասին

1. Կոչ է արվում Հանրապետության նախագահին, Սերբիայի Հանրապետության
Ազգային ժողովին և կառավարությանը դադարեցնելու հետագա բանակցությունները՝
այսպես կոչված «Կոսովոյի» անջատողական իշխանությունների հետ, որոնք գործում
են Եվրոպական միության հովանու ներքո: Միաժամանակ միջոցներ ձեռնարկել
դադարեցնելու «Բրյուսելյան առաջին համաձայնագրի» պարտավորությունների,
ինչպես նաև 2013 թվականից առաջ և հետո ստորագրված որոշումների, համա-
ձայնագրերի և պայմանավորվածությունների իրականացումը, որոնք սպառնում են
Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը Կոսովոյի և
Մետոխիայի երկրամասում:

2. Արգելվում է Հանրապետության նախագահին, կառավարության նախագահին կամ
պետական որևէ պաշտոնյայի, կամավոր կամ ենթադրյալ ճնշման տակ ընդունում
կայացնելը և ցանկացած այլ հանգամանքներում Սերբիայի Հանրապետության անու-
նից «Կոսովոյի» անջատողական իշխանությունների հետ ստորագրեն «Համաձայնա-
գիր հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», կամ որևէ այլ փաստաթուղթ,
որը կունենա «խաղաղության համաձայնագրի» կամ մեկ այլ միջազգայնորեն ճանաչ-
ված պայմանագրի ուժ, որտեղ այդ արեստական պետությունը լիովին կգոյատևի
Եվրոպական միության և այլ միջազգային հանձնակատարների միջնորդությամբ և
երաշխիքների ներքո:

3. Պետական մարմինների ներկայացուցիչները պարտավորվում են Ազգային բանա-
ձևի ըստ 1-ին և 2-րդ կետերի միջոցներ ձեռնարկել` պահանջելով Անվտանգության
խորհրդից և ՄԱԿ-ի քարտուղարությունից, շարունակել բանակցությունները Կոսո-
վոյի ալբանացիների հետ` հիմնվելով բացառապես 1244 բանաձևի բովանդակության
վրա, որով կարգավորված և երաշխավորված է ազգային փոքրամասնությունների
«ինքնավարություն» կամ «ինքնակառավարման» իրավունքը` Սերբիայի Հանրապե-
տության սահմանադրության սահմաններում, որն ունի ինքնիշխանություն, որպես իր
տարածքի մասը հանդիսացող Կոսովոյի ու Մետոխիայի երկրամասում:

4. Կոչ է արվում բարձրագույն պետական մարմիններին պաշտոնապես ճանաչել կամ
փաստացի ընդունել Կոսովոյի և Մետոխիայի երկրամասը որպես «պատերազմի
օկուպացիոն տարածքներ», ինչպես նաև միջազգային իրավական ինստիտուտը, որը
կարգավորված է օկուպացիայի վերաբերյալ միջազգային պատերազմի իրավունքի
կանոններով, որոնք ներառված են 1907 թվականի` «Ցամաքային պատերազմների
օրենքների և դրույթների մասին» Հաագայի կանոնագրքում, որը հավելված է «Հաա-
գայի IV կոնվենցիային», և տեղեկացնել միջազգային հանրությանը, մասնավորապես
Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի քարտուղարությանը, որպեսզի ճշգրտորեն
սահմանվի փաստացի իրավիճակը տարածքում և ապահովվի Կոսովոյի ու Մետո-
խիայի տարածքում գտնվող սերբերի և այլ բնակիչների անվտանգությունը ռազմա-
կան ուժերից և նրանց դաշնակիցներից, ռազմական կազմավորումների և անվտան-
գության դաշնակիցներից, ինչպես նաև այդ տարածքում գտնվող ագրեսիվ այլ խմբա-
վորումներից, ինչպես նախատեսված է Հաագայի և այլ կոնվենցիաներով, որպեսզի
պաշտպանվի Սերբիայի Հանրապետության ունեցվածքը:

1999 թվականի պատերազմում մարտական գործողությունների և զինված ընդհա-
րումների ավարտից հետո դիվերսիոն և դավաճանական գործողությունների միջոցով
2008 թվականին ուղղակիորեն խախտվել է Կումանովոյում ստորագրված` «Ռազմա-
տեխնիկական պայմանագիր» կոչվող «զինադադարի» միջազգային իրավական ինս-
տիտուտը, որը հետագայում հաստատվեց ՄԱԿ-Ի Անվտանգության խորհուրդի 1244
բանաձևով, որով պայմանավորված է մարտական գործողությունների վերջնական
դադարեցումը:

5. Արգելվում է պետական օրգաններին և ներկայացուցչական մարմիններին, մաս-
նավորապես Ազգային ժողովին, նախաձեռնել, տարածել կամ ցանկացած այլ
զանգվածային ազդեցություն ունենալ, հանրաքվեի կոչ անել կամ հրապարակային
այլ հայտարարություններ կատարել, որտեղ քաղաքացիները ուղղակիորեն կամ
անուղղակիորեն, Սերբիայի Հանրապետության սահմանադրության փոփոխության
կամ նմանատիպ հարցերի լուծման համատեքստում կներկայացնեն իրենց տես-
ակետը Կոսովոյի ու Մետոխիայի երկրամասի, ինչպես նաև նրա սահամանդրական
կարգավիճակի մասին Սերբիայի Հանրապետության սահմանադրության շրջանա-
կում:

6. Ի գիտություն Սերբիայի Հանրապետության պետական մարմինների ամենաբարձր
ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր կարևոր միջազգային հանձնակատարների,
նախ և առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ազգային բանաձևի պահանջները և
կարգադրումները արհամարհելու դեպքում և հատկապես Կոսովոյի ու Մետոխիայի
անջատողական իշխանությունների հետ «Հարաբերությունների կարգավորման
մասին» համաձայնագիրը կամ սահմանադրությանը և 1244 բանաձևին ոգուն
չհամապատասխանող նմանատիպ մեկ այլ փաստաթուղթ, որը երկրամասում չի
ապահովում Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը:
Անջատման մասին ցանկացած պայմանագիր ստորագրելու դեպքում, երկրում և
երկրից դուրս բնակվող սերբ ժողովուրդը և Սերբիայի քաղաքացիները չեն ընդունի
նման ակտը՝ հայտարարելով այն հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի`
ըստ Սերբիայի Հանրապետության քրեական օրենսգրքի ըստ 28-րդ գլխի:

7. Սեփական պետության տարածքային ամբողջականության հետ կապված Ազգային
բանաձևի բովանդակությունը, ստորագրումը և արտահայտած քաղաքական կամքը
պաշտոնապես ծանոթացնել հանրությանը, մասնավորապես Ազգային ժողովին,
Հանրապետության նախագահին, Սերբիայի կառավարությանը և պետական այլ
մարմիններին, ազգային հաստատություններին, քաղաքական կուսակցություններին
և շարժումներին, ինչպես նաև միջազգային հանձնակատարներին, առաջին հերթին`
Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ-ին, Եվրա-
միությանը և միջազգային այլ կազմակերպություններին՝ եզրակացնելով, որ ինքնիշ-
խանության կրողի` սերբ ժողովրդի, Սերբիայի մյուս քաղաքացիների արտահայտած
կամքը և որոշումը կկիրառվի գործնականում:

Եթե ներկայիս գործող պետական մարմինների կողմից արհամարհվի Ազգային
բանաձևի տակ ստորագրողների կամքը չկատարվի՝ անմիջապես կամ ողջամիտ
ժամանակում, ուստի կկիրառվի այն ժամանակ, երբ բավարար լինեն քաղաքական և
անվտանգության պայմանները՝ այսինքն այն ժամանակ երբ տեղի կունենա իշխա-
նության փոփոխություն և Սերբիան կազատվի միջազգային հարաբերություններում
ունեցած ենթակայության կարգավիճակից, որը պարտադրված է տրանսատլանտյան
ուժերի և տարբեր գլոբալիստական կազմակերպությունների և մարմինների կողմից:
Ազգային բանաձևի մասն են կազմում ՝ ստորագրող անձանց անձնական տվյալների
մասին պահպանված էլեկտրոնային գրառումները, սեփական ստորագրություններով
աղյուսակը, մի քանի կարգավիճակներում դասակարգված վիճակագրական ցուցա-
նիշները, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք կարևոր են այս փասթաթղթի վավե-
րականության և վստահելիության առումով: